Էրիկ Սարգսյանն իր հարազատ գյուղը հիշում է դրանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ իր ընտանիքի կողմից վարձակալված՝ Երեւանի նախկին «Պրահա» հյուրանոցի մի փոքր սենյակում, որ հիմա բնակարան է:
-Պիտի որ լավ լինի, բարի մարդիկ կգտնվեն,- պատասխանում է նա, ու մտածում եմ, թե այդքան դժվարությունների միջով անցած մարդուն որտեղի՞ց այդքան լավատեսություն ու ուժ։
Պատերազմի ընթացքում Մարտունի 3-րդ ՊՇ-ի ոչ մի մարտական դիրք հակառակորդը չի կարողացել գրավել, նոյեմբերի 9-ի զինադադարից հետո այն պայմանագրով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մինչև հոկտեմբերի 21-ը գյուղի աշխարհազորայինները և կանոնավոր բանակը թշնամու դեմ մարտեր են վարել գյուղի մատույցներում, ապա՝ հենց գյուղի տարածքում։
Որպես համեմատաբար թիկունքում գտնվող գյուղ՝ պատերազմի օրերին Տող էր տեղափոխվել Ջրականի հոսպիտալը։
Ադրբեջանական ուժերը հոկտեմբերի 27-ին կարողացել են գրավել միայն Վերին Թաղավարդը, իսկ գյուղի մյուս մասը կանգուն է հայկական ուժերի համառ դիմադրության շնորհիվ։
Աշխարհազորի շտաբը տեղակայվել է Շուշի քաղաքում գտնվող Արցախի կենտրոնական բանկի բունկերում (ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան հարևանությամբ)։
Նոյեմբերի 4-ի գիշերը մեզ մոտ Շուշի է ժամանում Արայիկ Հարությունյանը և ասում, որ Քարին տակում բանակի մասնակցությամբ հատուկ օպերացիա է կատարվում:
Դավիթ Վիրաբյանի աճյունը հայտնաբերվել է պատերազմից հետո՝ 2021թ․-ի փետրվարի 17-ին: